Մատչելիության հղումներ

Ուկրաինացի մեկ զինծառայող է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել


Ուկրաինացի զինծառայողները Դոնբասում մարտի ժամանակ, 20-ը փետրվարի, 2018թ․

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են ուկրաինացի զինծառայողի զոհվելու մասին՝ հավելելով, որ ևս 7 հոգի վնասվածքներ են ստացել երկրի արևելքում ռուսամետ անջատականների հետ բախումների արդյունքում:

Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ մեկ օրվա ընթացքում ռուսամետ անջատականները բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը՝ գործի դնելով ծանր զինտեխնիկա:

Նույն մեղադրանքը ռուսամետ անջատականներն էլ հնչեցնում են Ուկրաինայի կառավարական զորքերի հասցեին:

2014 թվականի ապրիլից ուկրաինական բանակի և Դոնեցկի ու Լուգանսկի անջատականների միջև բախումների արդյունքում զոհվել է 10 հազար 300 մարդ: Հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրագործվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG