Մատչելիության հղումներ

Այս իշխանությունը «Մարտի 1»-ի կրակոցների արդյունքում է եկել իշխանության. իրավապաշտպան


Այս իշխանությունը «Մարտի 1»-ի կրակոցների արդյունքում է եկել իշխանության, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Իրավապաշտպանը վստահ է՝ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, սակայն, ըստ նրա, եթե իշխանություններն ընթացք տան «Մարտի 1-ի» բացահայտված գործին, նշանակում է, որ նրանք պետք է խոստովանեն՝ «Մարտի 1»-ի կրակոցով Հայաստանում տեղի է ունեցել իշխանության զավթում»։

«Ըստ էության «Մարտի 1-ը» բացահայտված է, մնացել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները, եթե նրանք իրոք լինեին իրավապահ մարմիններ և եթե չլինեին գործադիր իշխանության տակ գործող ֆունկցիոներներ, նրանք այդ բացահայտումն ուղղակի կդնեին գործերի հիմքում, և դրանից հետո կհաջորդեր արդեն կազմակերպիչների, և անմիջական ի կատար ածողների նկատմամբ կայացված մեղադրանքները», - ասաց Հարությունյանը։

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունն այդ քայլին չի դիմում, Հարությունյանը պատասխանեց. - «Իշխանությունն այդ քայլին չի դիմում, չի դիմել և չի էլ դիմելու, որովհետև այս իշխանությունը «Մարտի 1»-ի կրակոցների արդյունքում է եկել իշխանության։ Այս իշխանությունները, եթե բացահայտվեն, եթե ընթացք տան «Մարտի 1-ի» բացահայտված գործին, նշանակում է, որ պետք է կասկածի տակ դնեն իրենք իրենց լեգիտիմությունը։ Մենք՝ հասարակությունը, հանրությունն, աշխարհը գիտի նրանց լեգիտիմության աստիճանը, բաց էս դեպքում նրանք պետք է խոստովանեն, որ «Մարտի 1»-ի կրակոցով Հայաստանում տեղի է ունեցել իշխանության զավթում», - ասաց Հարությունյանը։

Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Մարտի 1-2-ի ողբերգական դեպքերն ուսումնասիրելու համար տեղի ունեցածից ութ ամիս անց նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ստեղծվել էր Փաստահավաք խումբ։ Խումբը մի քանի զեկույցներ հրապարակեց, սակայն 2009-ի հունիսին նախագահ Սարգսյանի որոշմամբ լուծարվեց։

Վարդան Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ,

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG