Մատչելիության հղումներ

Իրանում կործանված օդանավի բեկորները հայտնաբերվել են, սակայն փրկարարները չեն կարողանում մոտենալ


Իրան - Որոնողական աշխատանքները լեռներում, որտեղ կործանվել է օդանավը, 19-ը փետրվարի, 2018թ.
Իրան - Որոնողական աշխատանքները լեռներում, որտեղ կործանվել է օդանավը, 19-ը փետրվարի, 2018թ.

Իրանում երկու օր շարունակված որոնողական աշխատանքներից հետո հնարավոր է եղել հայտնաբերել անցած շաբաթավերջին կործանված ինքնաթիռի բեկորները:

Թեհրանից Յասուջ ուղևորվող օդանավի բոլոր 60 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները համարվում են զոհված:

Իրանական Կարմիր մահիկի հաղորդմամբ, օդանավի բեկորները գտնվել են 4 հազար մետր բարձրության վրա, մինչ այս պահը, սակայն, փրկարարները չեն կարողանում մոտենալ աղետի գոտուն՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Թռիչքից շուրջ 50 րոպե անց կործանված օդանավը շահագործվում էր ավելի քան 20 տարի, տեղական լրատվամիջոցները գրել էին, որ 1992-ին դեռ այն տեխնիկական խնդիրներ էր ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG