Մատչելիության հղումներ

Էրդողան․ Թուրքիայի զինուժը առաջիկա օրերին կշրջափակի Աֆրին քաղաքը


Սիրիա - Թուրքական բանակը և «Սիրիական ազատ բանակի» զինյալները Աֆրինից հյուսիս-արևմուտք գտնվող Բարսայա լեռան վրա, հունվար, 2018թ․

Թուրքիայի զինված ուժերը առաջիկա օրերին կշրջափակեն սիրիական Աֆրին քաղաքը, այսօր հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նախօրեին Սիրիայի կառավարական բանակը հայտարարել էր, թե պատրաստվում է պաշտպանության տակ առնել թուրքական հարձակումների թիրախում հայտնված քաղաքը: Մինչ օրս, սակայն, Ասադի բանակը Աֆրին չի հասել:

Գերմանական DPA գործակալության հետ զրույցում տեղի քուրդ պաշտոնյաներից մեկը պնդել է․ - «Մենք շաբաթներ շարունակ այս հարցի շուրջ բանակցել ենք կառավարական զորքերի հետ, սակայն ռուսները խոչընդոտներ են ստեղծում: Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանը կանաչ լույս է վառել Թուրքիայի ճանապարհին և արտոնել նրանց վերացնել Աֆրինում գտնվող ամեն ինչ»:

Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին շրջանում, հիշեցնենք, արդեն մոտ մեկ ամիս է՝ Թուրքիայի զինված ուժերը Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քուրդ զինյալների դեմ մարտական գործողություններ են իրականացնում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG