Մատչելիության հղումներ

Պորոշենկոն այսօր վկայություն կտա Յանուկովիչի հեռակա դատավարությանը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, փետրվար, 2018թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, փետրվար, 2018թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր վկայություն է տալու գահընկեց արված նախորդի՝ Վիկտոր Յանուկովիչի հեռակա կարգով տեղի ունեցող դատավարության ընթացքում: Յանուկովիչին մեղադրում են Մայդանի բախումների գործով:

Ուկրաինայում Մայդանի բախումների տարելիցին հարգանքի տուրք են մատուցում «Երկնային հարյուրյակի»՝ այն ակտիվիստների հիշատակին, ովքեր 2014 թվականի փետրվարի 20-ին զոհվել են ռուսամետ Յանուկովիչին պաշտպանող ոստիկանների և անվտանգության ծառայությունների ջոկատների հետ բախումներում:

Նախագահ Պորոշենկոն հաստատել է, որ վկայություն կտա այսօրվա դատական նիստում:

Եվրոմայդանի շարժումը մեկնարկել էր 2013 թվականի նոյեմբերին՝ այն բանից հետո, երբ Յանուկովիչը վերջին պահին հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրից ու գործարք կնքեց Կրեմլի հետ, ինչը հանգեցրեց համաժողովրդական ընդվզումների:

Ուկրաինայի դատախազության փոխանցմամբ՝ Մայդանի բախումներում սպանվել է 104 մարդ, վնասվածք է ստացել մոտ 2.5 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG