Իրանի մայրաքաղաքում սուֆի աղանդի կողմնակիցների հետ բախումների հետևանքով ոստիկանության երեք աշխատակիցներ են սպանվել։
Սոցմեդիայի հրապարակումների համաձայն՝ սուֆի աղանդի հետևորդները Թեհրանում բողոքի ցույց էին անցկացնում իրենց կողմնակիցներից մի քանիսի ձերբակալության դեմ։ Հրապարակված կադրերում երևում է, որ ավտոբուսը մխրճվում է ոստիկանների խմբի մեջ։ Նրանք ցուցարարներին ցրելու նպատակով կրակում էին և արցունքաբեր գազ կիրառում։