Մատչելիության հղումներ

Լավրով․ Ռուսաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները բալկանյան երկրների հետ


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունենում Մյունխենի անվտանգության համաժողովում, 17-ը փետրվարի, 2018թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգներին և մի շարք եվրոպական երկրների մեղադրել է, որ իր Սերբիա կատարելիք այցից առաջ Բալկաններում փորձում են սրել Արևելք-Արևմուտք հակադրությունը։

Սերբական ԲԵՏԱ լրատվական գործակալության հետ զրույցում Լավրովն ասել է, որ Արևմուտքում հակառուսական երկրները փորձում են բալկանյան երկրներին ստիպել ընտրություն կատարել՝ «կամ դուք Արևմուտքի հետ եք, կամ էլ՝ Ռուսաստանի»։

Լավրովի խոսքով՝ սա սխալ քաղաքականություն է, և իրենք ցանկանում են հետագայում ևս խորացնել հարաբերությունները բալկանյան այնպիսի երկրների հետ, ինչպիսին Սերբիան է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG