Մատչելիության հղումներ

«Երբ երկու զինված բանակներ կանգնած են դեմ դիմաց ճակատային գծում, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ:

APA գործակալության փոխանցմամբ, Հասանովը նաև նշել է․ - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների հետաքննությամբ զբաղվելու փոխարեն, լավ կլիներ, եթե միջազգային կառույցները ջանքեր գործադրեն այդ հակամարտության բուն պատճառների վերացման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG