Այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Դրա ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը:
«Ռեջեփ Էրդողանն իր ռուս գործընկերոջը պատմել է Աֆրինում ընթացող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին», - հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Նույն աղբյուրի համաձայն, Էրդողանը և Պուտինը քննարկել են սիրիական Իդլիբ գավառի ապառազմականացված գոտում նոր դիտորդական կետերի ստեղծման հարցը: