Իրանը երբեք չի համաձայնի բալիստիկ հրթիռների արտադրության իր ծրագիրը միջազգային հսկողության տակ դնել: Այսօր այդ մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` մեկնաբանելով Վաշինգտոնից հնչող պահանջները:
«Միացյալ Նահանգների նախագահը մեծ հավակնություններ ունի, սակայն դրանք երբեք իրականություն չեն դառնա», - ասել է Իրանի արտգործնախարարը: