Մատչելիության հղումներ

Լոնդոնում հրապարակվել են BAFTA մրցանակաբաշխության հաղթողների անունները


BAFTA մրցանակները, արխիվ
BAFTA մրցանակները, արխիվ

Կիրակի երեկոյան Լոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի կինոակադեմիայի ամենամյա` թվով 71-րդ մրցանակաբաշխությունը:

BAFTA անունը կրող մրցանակների համար պայքարում միանձնյա առաջատար է դարձել բրիտանա-ամերիկյան «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը: Կինոնկարը ներկայացված է եղել 9 անվանակարգերում, որոնցից 5-ում հաղթել է:

Մարտին Մակդոնահի հեղինակած կինոկարը ճանաչվել է տարվա թե՛ լավագույն համաշախարհային և թե՛ լավագույն բրիտանական ֆիլմ: Ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորած Ֆրենսիս ՄըքԴորմանդը բրիտանական կինոարվեստի ակադեմիայի անդամների կողմից ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG