Մատչելիության հղումներ

Լավրով. «Երրորդ ուժերը փորձում են օգտագործել քրդերին»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Ռուսաստանը լիովին աջակցում է քրդերի ձգտումներին, սակայն երրորդ ուժերը փորձում են նրանց օգտագործել սեփական աշխարհքաղաքական նպատակներին հասնելու համար», - այսօր Մոսկվայում, «Վալդայ» ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով` «այդ երրորդ ուժերի քայլերը որևէ ընդհանրություն չունեն քրդերի իրական շահերի հետ»:

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան հանդես են եկել քրդաբնակ Աֆրինում իրադրության կարգավորման համատեղ առաջարկներով: «Հուսով ենք, որ իրադրությունն այնտեղ կհանգուցալուծվի», - նշել է Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG