Մատչելիության հղումներ

Facebook-ը խոստանում է պայքարել ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի դեմ


Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ապագայում ընկերությունը Միացյալ Նահանգների փոստային ծառայության միջոցով կպայքարի ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի դեմ:

Facebook-ի հանրային կապերի պատասխանատու Քեթի Հարբաթը նշել է, որ ընկերությունը փոստային բացիկներ է առաքելու քաղաքական գովազդի պոտենցիալ հասցեատերերին՝ համոզվելու, որ նրանք բնակվում են Միացյալ Նահանգներում:

Facebook-ի այս նախաձեռնության մասին հայտարարվեց, երբ ԱՄՆ-ում մեղադրանք ներկայացվեց 13 ռուսաստանցիների, որ նրանք միջամտել են Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG