Մատչելիության հղումներ

Պենտագոնը կհետաքննի Դեր Զորի ռազմաբազայի վրա կատարված հարձակումը


Պենտագոնը հայտարարել է, թե կհետաքննի անցած շաբաթ Սիրիայում՝ Դեր Զորի ռազմաբազայի վրա կատարված հարձակումը, որտեղ տեղակայված են նախագահ Բաշար ալ Ասադին ընդդիմադիր ուժերն ու Նահանգների աջակցությունը վայելող քրդական խմբավորումները:

Հարձակման հետևանքով հարյուրավոր մարդիկ էին զոհվել, այդ թվում, ըստ լրատվամիջոցների, տասնյակ ռուսաստանցիներ, թեև պաշտոնական Մոսկվան առայժմ հայտարարում է միայն 5 զոհի մասին:

«Ռուսաստանի կառավարությունը հայտարարում է, թե այդ՝ առայժմ չպարզված հանգամանքներում իրականացված հարձակմանը մասնակցել են ոչ թե ռուսական բանակի ծառայողներ, այլ՝ վարձկան զինյալներ», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը՝ միաժամանակ հավելելով․ - «Բայց չէ՞ որ նրանք հրաման են ստացել ինչ-որ մեկից: Ես կասկածում եմ, որ 257 մարդ ինքնակամ որոշել է հատել Եփրատը, գործի դնել տանկերն ու ռմբակոծել կոալիցիան ուժերի օբյեկտները»: Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է համագործակցել յուրաքանչյուրի հետ, ով կօգնի պարզել կատարվածի հանգամանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG