Մատչելիության հղումներ

Ջեյմս Մաթիսը բարձր է գնահատել Վրաստանի շարունակական աջակցությունը Աֆղանստանում


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը Մյունխենում հանդիպել է Վրաստանի վարչապետին ու պաշտպանության նախարարին՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանին վերաբերող հարցեր:

Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն, Ջեյմս Մաթիսը բարձր է գնահատել Վրաստանի շարունակական աջակցությունը Աֆղանստանում խաղաղություն հաստատելու ջանքերին, փաստելով, որ Թբիլիսին ամենամեծ խաղաղապահ առաքելությունն է տրամադրում ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրների շարքում, և այս տարիների ընթացքում 32 զինվոր է կորցրել, իսկ վրացի զինծառայողներից ավելի քան 290-ը վիրավորվել են:

ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև քննարկել է Թբիլիսիի էական առաջընթացը պաշտպանական բարեփոխումների գործում, ինչպես նաև Վաշինգտոնի հետագա աջակցությունը Վրաստանի զինված ուժերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG