Մատչելիության հղումներ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Արթիկի, Մարտունու, Տաշիրի, Վայքի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Դիլիջանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG