Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին:
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է կուսակցությունների, գիտական ու կրթական հաստատությունների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքներ կատարած իր այցելությունների արդյունքում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու՝ ՀՀԿ-ի առաջարկի առնչությամբ կայացրած դրական որոշման մասին և հայցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը»։
Ըստ նույն աղբյուրի՝ Վեհափառը վստահություն է հայտնել, որ Արմեն Սարգսյանի որոշումը գոհունակությամբ կընդունվի թե´ Հայաստանում, և թե´ Սփյուռքում: