Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում երկրորդ օրն է՝ քննարկվում է Ուկրաինայի արևելքում Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը:
Անդրադառնալով այդ հարցին՝ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, թե այդ դեպքում Արևմուտքը կարող է քայլ առ քայլ մեղմել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Հարցը քննարկվել է նաև երեկ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Բանակցություններից հետո, սակայն, ուկրաինական կողմը հայտարարել է, թե հնարավոր չի եղել համաձայնության հասնել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե էական առաջընթաց չի արձանագրվել: