Մատչելիության հղումներ

«Բրեքզիթի» հարցով երկրորդ հանրաքվե չի լինի․ Թերեզա Մեյ


«Բրեքզիթի» հարցով երկրորդ հանրաքվե չի կարող լինել, Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: «Մենք լքում ենք Եվրամիությունը, երկրորդ հանրաքվեի կամ ետ գնալու հարց չկա»,- ընդգծել է Մեյը, հավելելով՝ «շատ կարևոր է, որ բրիտանացիներն իմանան` երբ նրանք որոշում են կայացնում, կառավարությունն իրագործում է այն»:

Ըստ ավելի վաղ հաստատված ժամանակացույցի, Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս կգա 2019 թվականի մարտի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG