Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե Ռուսաստանն արդեն հիբրիդային պատերազմ է սկսել համաշխարհային մակարդակով: Ելույթ ունենալով Մյուխենում` միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովում, Պորոշենկոն պնդել է` Կրեմլը աջակցում է մարգինալ, ծայրահեղական խմբերին աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև ակտիվորեն զբաղվում կիբեր- հարձակումներով:
«Ոկրաինայից սկսված այս գործողություններն այժմ տարածվում են ողջ աշխարհով մեկ»,- պնդել է Պորոշենկոն` շնորհակալություն հայտնելով ՆԱՏՕ-ի երկրներին այս փաստը պաշտոնապես ընդունելու համար:
Ավելի վաղ` շաբաթվա սկզբին Մեծ Բրիտանիան, ամիսներ շարունակված հետաքննությունից հետո հայտարարեց` անցած տարի երկրում իրակնացված քայքայիչ կիբերհարձակման ետևում եղել է Ռուսաստանի կառավարությունը, մասնավորապես` ռուսական բանակը: