Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ուկրաինայի հարցով բանակցություններին նոր լիցքեր են անհրաժեշտ


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգեր, արխիվ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգեր, արխիվ

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը Մյունխենի Անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցին:

«Հակամարտությունը արդեն չորս տարի շարունակվում է: ԵԱՀԿ-ի հատուկ առաքելությունը հաջողությամբ կանխում է հակամարտության հետագա սրացումը: Բայց միևնույն ժամանակ, յուրաքանչյուր օր մենք արձանագրում ենք հրադադարի ռեժիմի հազարավոր խախտումներ, ինչը պետք է դադարեցվի», - հայտարարել է Գրեմինգերը:

«Մինսկի համաձայնագրերը իրականացնելու առումով մենք ներկայումս կարծես գտնվում ենք քաղաքական փակուղում: Կարծում եմ՝ մեզ անհապաղ քաղաքական լիցքեր են անհրաժեշտ, մասնավորապես Նորմանդական քառյակի կողմից», - Մյունխենում լրագրողներին ասել է շվեյցարացի դիվանագետը:

Ուկրաինայի արևելքում չորս տարի շարունակվող հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար մարդ է զոհվել: Հակամարտության գոտում տեղակայված են ԵԱՀԿ-ի շուրջ 700 անզեն դիտորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG