Մատչելիության հղումներ

Ղազախստանում կոռուպցիայի մեջ կասկածվող Ալմաթիի նախկին քաղաքապետին Շվեյցարիայից հարցաքննության են հրավիրում մամուլի միջոցով


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պարգևատրում է Ալմաթիի այժմ նախկին քաղաքապետ Վիկտոր Խրապունովին, արխիվ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պարգևատրում է Ալմաթիի այժմ նախկին քաղաքապետ Վիկտոր Խրապունովին, արխիվ

Ղազախստանի «Ազգային հակակոռուպցիոն բյուրոն» Ալմաթիի նախկին քաղաքապետ Վիկտոր Խրապունովին և նրա կնոջը մեղադրում է ֆինանսական մեքենայությունների, ռեկետի ու յուրացումների մեջ: Դատախազների պնդմամբ՝ նրանք 300 միլիոն դոլար են յուրացրել 1997-2004 թվականների ընթացքում, երբ Վիկտոր Խրապունովը Ալմաթիի քաղաքապետն էր:

Քանի որ Խրապունով ամուսինները երկար ժամանակ ապրում են Շվեյցարիայում, Ղազախստանի իրավապահները ասել են, որ նրանց հարցաքննության հրավիրելու մասին տեղեկացնում են ղազախական և շվեյցարական մամուլի հրապարակումների միջոցով:

Ալմաթիի քաղաքապետի պաշտոնից հետո Վիկտոր Խրապունովը նշանակվել էր Ղազախստանի արևելյան շրջանի նահանգապետ: 2007-ին կարճ ժամկետով եղել է արտակարգ իրավիճակների նախարար ու նույն թվականին ընտանիքով հեռացել են Շվեյցարիա: Նրանց մեկնելուց առաջ սկանդալ էր ծագել՝ կապված Ալմաթիում տարածքների անօրինական վաճառքի հետ: Խրապունով ամուսիները հերքում են բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG