Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղար Թիլերսոնը բանակցություններ է վարում Թուրքիայում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, Անկարա, 15-ը փետրվարի, 2018թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, Անկարա, 15-ը փետրվարի, 2018թ․

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր Անկարայում բանակցում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Երկկողմ հանդիպմանը հաջորդելու են ընդլայնված կազմով բանակցություններ, որոնցից հետո նախատեսված է ԱՄՆ-ի պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարարի մամուլի համատեղ ասուլիսը:

Հինգշաբթի երեկոյան կայացել է Ռեջեփ Էրդողան-Ռեքս Թիլերսոն հանդիպումը: «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակի աղբյուրները, հաղորդում է, որ Էրդողանը տարածաշրջանային խնդիրների և երկկողմ հարաբերությունների շուրջ հստակ ներկայացրել է Թուրքիայի առաջնահերթությունները և Անկարայի ակնկալիքները Միացյալ Նահանգներից:

Թուրքիայի նախագահի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումը երեք ժամից ավելի է տևել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG