Վրաստանի կառավարությունը հայտնում է, որ Մյունխենի անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպելու է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի և Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ:
Անվտանգության հարցերով Մյունխենի թվով 54-րդ համաժողովն անցկացվելու է փետրվարի 16-18-ը: Մյունխենում Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Կվիրիկաշվիլին: