Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում է Մյունխենում հանդիպել ՌԴ ԱԳ նախարարի հետ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ հայտարարել է, որ ծրագրում է Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Երկխոսությունը հատկապես կարևոր է, երբ լարվածությունը բարձր մակարդակի վրա է», - ասել է Ստոլտենբերգը, հավելելով՝ քննարկվելու են տարբեր խնդիրներ, բայց հարց է բարձրացվելու, թե ինչպես է հնարավոր վստահ լինել, որ երկխոսությունների պլատֆորմ կարող է լինել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը:

Մյունխենի Անվտանգության ամենամյա կոնֆերանսը մեկնարկում է այսօր և տևելու է մինչև փետրվարի 18-ը:

Արևմուտքի և Մոսկվայի հարաբերությունները կտրուկ սրվել են չորս տարի առաջ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG