Մատչելիության հղումներ

Թրամփը «անտանելի բռնություն, ատելություն և չարիք» է որակում Ֆլորիդայի սպանդը


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարությամբ է հանդես գալիս Ֆլորիդայի ողբերգության կապակցությամբ, Վաշինգտոն, 15-ը փետրվարի, 2018թ․
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարությամբ է հանդես գալիս Ֆլորիդայի ողբերգության կապակցությամբ, Վաշինգտոն, 15-ը փետրվարի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «անտանելի բռնություն, ատելություն և չարիք» է որակել Ֆլորիդայի դպրոցներից մեկում տեղի ունեցածը՝ խոստանալով լուծել «մտավոր առողջության հարցը»:

Հիշեցնենք, չորեքշաբթի օրը Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում 19-ամյա երիտասարդը՝ դպրոցի նախկին սանը, կրակ է բացել՝ սպանելով 17 հոգու:

Սպիտակ տնից հեռուստահեռարձակման միջոցով Թրամփը, դիմելով սպանվածների հարազատներին, ասել է․ - «Մենք բոլորս իրար հետ ենք՝ որպես մի ամերիկացի ընտանիք, և ձեր տառապանքները մեզ վրա ծանր են նստում: Ոչ մի երեխա, ոչ մի ուսուցիչ չպետք է երբևէ վտանգված լինի ամերիկյան դպրոցում»:

Ամերիկյան կառավարական շենքերի, դեսպանատների և ռազմակայանների վրա տեղադրված դրոշները նախագահի հրահանգով խոնարհվել են:

Դոնալդ Թրամփը պատրաստվում է առաջիկայում այցելել վայրը, որտեղ տեղի է ունեցել սպանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG