Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 16-17-ին աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Կարապետյանը նախատեսում է հանդիպումներ ունենալ գործարար շրջանակների մի շարք հայ և ռուս ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են ընթացիկ և հեռանկարային ծրագրեր:
Այցի ընթացքում ՀՀ վարչապետը նաև ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: