Մատչելիության հղումներ

Լոնդոնը պաշտոնապես մեղադրում է Մոսկվային 2017-ի կիբերհարձակման համար


Լոնդոնը պաշտոնապես մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին անցած տարի իրականացված կիբերհարձակման համար, որի հետևանքով տուժել էին հարյուր հազարավոր համակարգիչներ:

«2017-ի հունիսին իրականացված այդ հարձակման համար պատասխանատու են Ռուսաստանի իշխանությունները, մասնավորապես՝ ռուսական բանակը», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարը:

Համակարգչային NotPetya կոչվող այդ վիրուսի զոհ էին դարձել նախ Ուկրաինայի պետական ու մասնավոր կառույցները, ապա այն տարածվել էր ողջ աշխարհով մեկ:

Կրեմլը կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG