Մատչելիության հղումներ

Թրամփի վարչակազմը շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի ռուս օլիգարխների նկատմամբ


ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Սենատում, Վաշինգտոն, 14-ը փետրվարի, 2018թ․

Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջիկայում նոր պատժամիջոցներ կսահմանի ռուս օլիգարխների նկատմամբ: Երեկ Սենատում, պատասխանելով օրենսդիրների հարցին, Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը ասել է, թե «պատժամիջոցները շուտով իրականություն կդառնան, Սպիտակ տունն այժմ աշխատում է այդ ուղղությամբ»:

Ավելի վաղ ֆինանսների նախարարությունը Կոնգրես էր ուղարկել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստ օլիգարխների ցանկը, որոնք առաջիկայում կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ: «Կրեմլյան զեկույց» կոչվող փաստաթղթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ու կառավարության ներկայացուցիչներից բացի նաև երեք հայ գործարար կա՝ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG