Մատչելիության հղումներ

Տաջիկստանում պարուսույցը հեռացվել է աշխատանքից Ռահմոնի ուղերձը չլսելու համար


Տաջիկստան - Պարուսույց Սաիդա Ռուստամովա, 14-ը փետրվարի, 2018թ․

Տաջիկստանում պարուսույցը հեռացվել է Դուշանբեի պարարվեստի դպրոցում աշխատանքից երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ ժողովրդին ուղղված տարեկան ուղերձը հեռուստատեսությամբ չլսելու համար:

Սաիդա Ռուստամովան «Ազատությանը» հայտնել է, որ իր հեռացման փաստաթղթում հենց այդպես էլ նշված է՝ «ներկա չի եղել դասարանում, որտեղ ուսուցիչները և ուսանողները հավաքվել էին նախագահին ուղիղ եթերում լսելու համար»:

Ռուստամովան պարզաբանել է, որ դասարան չէր մտել, քանի որ այնտեղ այլևս տեղ չկար:

Նախկինում կոլտնտեսության նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնապես հռչակվել է «Տաջիկստանի խաղաղության և ազգային միասնության հիմնադիր»: 1992 թվականին հետխորհրդային այդ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած Ռահմոնը, ում իշխանությունն աչքի է ընկնում ավտորիտար գործելաոճով, 2015-ին արժանացել է «Ազգի առաջնորդի» կոչման և ցմահ ազատվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG