Մատչելիության հղումներ

Գաբրիել․ Սերբիան պետք է ճանաչի Կոսովոյի անկախությունը՝ ԵՄ-ին միանալու համար


Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

Սերբիան պետք է ճանաչի Կոսովոյի անկախությունը՝ Եվրամիությանը անդամակցելու համար: Այս մասին Պրիշտինայում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:

«Եթե Սերբիան ցանկանում է շարժվել դեպի Եվրամիություն, առաջնային պայման է օրենքի գերակայության հաստատումը, բայց, բնականաբար, նաև Կոսովոյի անկախության ընդունումը», - ասել է Գաբրիելը Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Գաբրիելը հայտնել է, որ նույն ուղերձը ավելի վաղ փոխանցել է Սերբիայի պաշտոնյաներին Բելգրադում:

Կոսովոն անկախություն է հռչակել 10 տարի առաջ: Չնայած 115 երկրներ, այդ թվում՝ Եվրամիության 28 անդամներից 23-ը, ճանաչել են Կոսովոյի անկախությունը, Սերբիան հրաժարվում է Կոսովոն անկախ պետություն ճանաչել: Այդուհանդերձ, Սերբիան հույս ունի անդամակցել Եվրամիությանը 2025 թվականին՝ ակնկալելով, որ Կոսովոյի անկախության ճանաչումը չի լինի պարտադիր պայման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG