Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները ավելացնում են ռազմական ծախսերը


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Նա եվրոպական դաշնակիցների վրա ճնշում է գործադրում ռազմական ծախսերը ավելացնելու համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Մեր երկրներին անվտանգ պահելու համար ռազմական ծախսերի ավելացման կարիք ունենք»:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լեյդենն ասել է, որ վերջին տարիներին Գերմանիան այդ ուղղությամբ մեծ ճանապարհ է անցել՝ ոչ միայն դադարեցվել է ռազմական ծախսերի կրճատման գործընթացը, այլև 20 տոկոսով ավելացվել է ՆԱՏՕ-ին հատկացվող ֆինանսական միջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG