Մատչելիության հղումներ

Թիլերսոն. Թուրքիան մնում է մեր կարևոր դաշնակիցը տարածաշրջանում


ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր Ամանում կայացած մամուլի ասուլիսում
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր Ամանում կայացած մամուլի ասուլիսում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր Հորդանանում ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է մնում Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացի առաջընացը գտնելու հանձնառությանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն մերձավորարևելյան խաղաղության ծրագիր ունի, որը վերջին ամիսներին գտնվում է զարգացման փուլում:

Անդրադառնալով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցին, Թիլերսոնն ասել է, որ այն չի խոչընդոտում «երկու պետություն» սկզբունքին: «Եթե կողմերը հանգեն այդ լուծմանը, Միացյալ Նահանգները կաջակցի դրան»,- ասել է Թիլերսոնը, նշելով որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակն ու սահմանները կախված է կողմերի որոշումից::

Թուրքիայի մասին ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մնում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը տարածաշրջանում: «Մենք կարիք ունենք նույն ուղղությամբ գործելու շարունակությունը գտնել»,- ասել է նա, ընդգծելով որ վերջնական նպատակը՝ Սիրիայում «Իսլամական պետությանը» պարտության մատնելն է:

Իրանի մասին Թիլերսոնը ասել է, որ Սիրիայում Իրանի ներկայությունը ապակայունացնում է տարածաշրջանը: «Մենք խորը մտահոգված ենք Սիրիայում Իսրայելի և Իրանի ներգրավածությամբ տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ: Դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սիրիայում Իրանի ներկայությունը միայն ապակայունացնում է տարծաշրջանը»,- ասել է նա:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Մերձավոր Արևելքի խնդիներին անդրադարձել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի հետ Ամանում այսօր կայացած մամուլի համատեղ ասուլիսում:

Թիլերսոնը և Սաֆադին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG