Մատչելիության հղումներ

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը ձերբակալվել է Կիևի օդանավակայանում


Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանով, արխիվ

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում սահմանապահները այսօր ձերբակալել են ու հանձնել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցներին: Նա Ուկրաինա էր վերադառնում Վարշավայից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են օդանավակայանի պաշտոնյաները:

Տրուխանովը և նրա չորս ենթակաները կասկածվում են պետբյուջեի միջոցները վատնելու մեջ:

Նրա մամուլի խոսնակն այսօր ասել է, թե Տրուխանովը ընդհատել է Չեխիա գործուղումը և վերադարձել Ուկրաինա՝ հետաքննությանը մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG