Մատչելիության հղումներ

Ըստ ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցի՝ Ղարաբաղի լարվածությունը 2018-ին կարող է վերաճել լայնածավալ մարտական գործողությունների


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թվականի զեկույցը հնարավոր է համարում, որ Ղարաբաղի շուրջ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության, որտեղ Ռուսաստանը հնարավոր է աջակցի տարածաշրջանային դաշնակցին:

«Երկու կողմերի փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ուժի կայուն արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը 2018-ին լայնածավալ ռազմական գործողությունների ռիսկեր են ստեղծում», - նշված է զեկույցում:

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների՝ Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները փետրվարի 13-ին մասնակցել են Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումներին:

Այդ լսումներին հետախուզական ծառայությունների ղեկավարները զգուշացրել են, որ Ռուսաստանը կփորձի հաքերային հարձակումների, քարոզչության և մարտավարական այլ մեթոդներով միջամտել ԱՄՆ-ի Կոնգրեսի և եվրոպական մի շարք երկրների առաջիկա ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG