Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր մեկնել է Բելառուս: Նախատեսված են հանդիպումներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ: Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում երկկողմ համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրվելու:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Յըլդըրըմը նաև ներկա է լինելու Բելառուսի և Թուրքիայի հոկեյի հավաքականների ընկերական խաղին: