Մատչելիության հղումներ

Նյու Յորքի «Չելսիի ռմբահարը» դատապարտվեց ցմահ ազատազրկման


Մանհեթենի դաշնային դատարանը փետրվարի 13-ին ցմահ ազատազրկման դատապարտեց Նյու Յորքի Չելսի թաղամասում 2016-ի սեպտեմբերին պայթյուններ իրականացրած Ահմադ Խան Ռահիմիին:

Պայթյունների հետևանքով 30 մարդ էր վիրավորվել:

30-ամյա Ռահիմին, ում կոչում են «Չելսիի ռմբահար», Աֆղանստանից է: Նա ԱՄՆ-ի քաղաքացիություն էր ստացել, բնակվում էր Նյու Ջերսիում: Հետաքննությունը պարզել է, որ Ռահիմին ինքնաշեն մի քանի ռումբեր էր օգտագործել: Ռումբերից մեկը նա տեղադրել էր Նյու Ջերսիի բարեգործական մարաթոնի վազքուղու մոտ, որի պայթյունից ոչ ոք չի տուժել, մյուս պայթուցիկները տեղադրել էր Չելսիի երկաթուղային կայարանի աղբամաններում: Երկու օր անց, ձերբակալության ժամանակ նա դիմադրել էր ոստիկաններին՝ փոխհրաձգության մեջ մտնելով իրավապահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG