Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կաջակցի Սիրիայի էներգետիկ օբյեկտների վերականգնմանը․ Նովակ


Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակ, արխիվ

Ռուսաստանը ծրագրում է աջակցել Սիրիային՝ վերականգնելու պատերազմի պատճառով ավերված էներգետիկ օբյեկտները: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Մենք ճանապարհային քարտեզ ենք ստորագրել, որը վերաբերում է նաև գազի և նավթահորերի վերականգնմանն ու նորերի մշակմանը», - ասել է Նովակը։

Որպես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հիմնական միջազգային աջակից՝ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում արդեն 7-րդ տարին պատերազմի մեջ գտնվող երկիրը վերակառուցելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG