Մատչելիության հղումներ

Բաքուն արգելում է Իրանից թռչնամսի ներկրումը


Ադրբեջանում արգելվել է Իրանից թռչնամսի ներկրումը՝ կապված թռչնագրիպի վարակի տարածման վտանգի հետ:

Այս մասին, ըստ «Թուրան» գործակալության, հայտարարել է Ադրբեջանի գյուղնախարարության անասնաբուժական պետական ծառայությունը: Սահմանափակումների հիմքում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության տեղեկատվությունն է, ըստ որի, թռչնագրիպ է արձանագրվել Ադրբեջանի հետ սահմանակից Իրանի մի շարք շրջաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG