Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել


Հարավային Կորեա - Չխվե Սուն Սիլը դատարանում, 13-ը փետրվարի, 2018թ․
Հարավային Կորեա - Չխվե Սուն Սիլը դատարանում, 13-ը փետրվարի, 2018թ․

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Գյոն Հենի ընկերուհին, ով կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ ներքաշելով երկրի քաղաքական և գործարար վերնախավին, 20 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Ըստ հարավկորեական իրավապահների՝ Չխվե Սուն Սիլը քաղաքական կարևոր հարցերում որոշիչ դերակատարություն է ունեցել՝ առանց պետական պաշտոն զբաղեցնելու: Դատախազները պահանջում էին 25 տարվա ազատազրկում՝ մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ ճնշում գործադրելու, կաշառակերության, դիրքի չարաշահման:

Պակ Գյոն Հենը պաշտոնանկ է արվել 2017 թվականի մարտին իմփիչմենփի միջոցով: Ներկայումս նա կալանքի տակ է՝ կոռուպցիայի, իշխանությունը չարաշահելու և պետական գաղտնիքները բարձրաձայնելու մեղադրանքներով: Մեղադրանքների մեծ մասը կապված է հենց ընկերուհու հետ: 2016-ի հոկտեմբերին բացահայտված այս սկանդալը երկրում նախագահի հրաժարականի պահանջով աննախադեպ զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG