Մատչելիության հղումներ

Իրաքցի պաշտոնյա․ ԻՊ առաջնորդը վիրավոր է և թաքնվում է Սիրիայի տարածքում


ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի, արխիվ
ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի, արխիվ

Իրաքի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռ ողջ է և բուժվում է Սիրիայի հիվանդանոցներից մեկում՝ օդային հարվածների արդյունքում վիրավորվելուց հետո:

«Մենք անվիճելի տեղեկատվություն և փաստաթղթեր ունենք՝ ստացված ահաբեկչական կազմակերպության աղբյուրներից, որոնք վկայում են, որ ալ-Բաղդադին դեռ ողջ է և թաքնվում է Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում՝ Ջազիրայում», - France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրաքի հետախուզության և հակաահաբեկչական բաժնի ղեկավար Ալի ալ-Բասրին:

Նրա խոսքով՝ ԻՊ խմբավորման առաջնորդը վնասվածքներ, շաքարային դիաբետ և կոտրվածքներ ունի, ինչի հետևանքով ի վիճակի չէ տեղաշարժվել առանց կողմնակի օգնության:

Հաղորդվում է, որ ջիհադիստների առաջնորդը վիրավորվել է «Իրաքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա օդային հարձակումների ժամանակ»:

Ալ-Բաղդադիի հավանական մահվան մասին անցյալ տարվա հունիսին հայտարարել էր Ռուսաստանը: Մինչ այդ էլ բազմիցս հաղորդվել էր նրա մահվան մասին, սակայն երբեք տեղեկատվության աղբյուրը չի եղել ԻՊ-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG