Մատչելիության հղումներ

Հետաքննիչներն սկսել են ուսումնասիրել կործանված Ан-148-ի ինքնագրիչները


Ռուսաստան - Կործանված օդանավի բեկորներից, 11-ը փետրվարի, 2018թ․
Ռուսաստան - Կործանված օդանավի բեկորներից, 11-ը փետրվարի, 2018թ․

Ռուսաստանի իշխանությունները սկսել են ուսումնասիրել կիրակի օրը Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Սարատովյան ավիաուղիներ»-ի կործանված օդանավի երկու ինքնագրիչ սարքերը։

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը երեկ հայտարարել է, որ ինքնագրիչները կօգնեն հասկանալ վթարի պատճառը։

Ан-148-ը, հիշեցնենք, կործանվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից րոպեներ անց, զոհվել են բոլոր 65 ուղևորները և օդանավի անձնակազմի բոլոր 6 անդամները:

Ռուսաստանի քննչական կոմիտեն երեկ փաստացի բացառել է ահաբեկչության վարկածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG