Մատչելիության հղումներ

Օտարերկրյա լրագրողները այցելել են ԼՂ ՊԲ մարտական դիրքեր ու զորամասեր


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերյալ հոդվածներ և ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Լեռնային Ղարաբաղում են լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուսաստանցի և ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ օտարերկրյա լրագրողները երեկ այցելել են Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր:

Զորամասերի մշտական տեղակայման վայրում լրագրողները ներկա են եղել բանակի ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միտինգին, իսկ առաջնագծում նրանք հետաքրքրվել են օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու մարտական հերթապահության կրման ընթացքին:

Նշենք, որ նույն օրը Պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG