Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

Շաբաթավերջին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է դեսպան Արմեն Սարգսյանին, ինչպես «Ժառանգության» լրատվական ծառայությունն է նշում՝ «Հայաստանի նախագահության թեկնածության վերաբերյալ նրա առաջիկա որոշման համապարփակ և անկեղծ մասնավոր քննարկման համար»:

«Հովհաննիսյանը մաղթեց դոկտոր Սարգսյանին երկար տարիների շարունակվող ծառայություն հայրենիքին և մեր ժողովրդին», - ասված է հաղորդագրությունում:

Վաղը նախատեսված է Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ժառանգության» վարչության հետ:

Հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար և հանդիպումներ է ունենում խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի ու Սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի չորրորդ նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ մարտի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG