Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Վիեննա:
Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ավստրիայի կայունության և զբոսաշրջության նախարարության պետական քարտուղար Յոզեֆ Պլանկի, Գյուղատնտեսության պալատի նախագահ Հերման Շուլտեսի, Զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերի հետ: Առաքելյանը կայցելի նաև անասնապահական ֆերմաներ, այգեգործական տնտեսություններ և ագրովերամշակման ձեռնարկություններ:
Այցի նպատակներից է ծանոթանալ գյուղատնտեսական կենդանիների համարակալման ավստրիական փորձին: