Մատչելիության հղումներ

"Коммерсантъ". «Վթարված Ан-148-ի հրամանատարը հրաժարվել էր օդանավի` սառցակալման դեմ նյութով մշակումից»


Ռուսական օդանավի աղետի վայրում որոնողական և քննչական գործողություններ են իրականացվում, 12-ը փետրվարի, 2018 թ․
Ռուսական օդանավի աղետի վայրում որոնողական և քննչական գործողություններ են իրականացվում, 12-ը փետրվարի, 2018 թ․

Երեկ Մոսկվայի մարզում վթարված Ан-148-ի հրամանատարը հրաժարվել էր օդանավի` սառցակալման դեմ նախատեսված նյութով մշակումից: Այսօր այս մասին գրել է մոսկովյան "Коммерсантъ" պարբերականը` վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրները:

Թերթի պնդմամբ՝ եղանակի տեսությունը թույլ էր տալիս հրաժարվել սառցակալման դեմ օդանավի հատուկ մշակումից, բայցևայնպես՝ նախաքննության մարմինն այս վարկածն առաջնային է համարում:

«Օդանավի սառցակալումը տեղի է ունենում թռքիչքի առաջին իսկ րոպեներին, ուստի չի բացառվում, որ կիրակի օրը Մոսկվայի մարզում հաստատված անկայուն եղանակը կարող էր հանգեցնել հենց նմանատիպ խնդիրների, որոնք էլ, ի վերջո, վթարի պատճառ են դարձել», - գրում է "Коммерсантъ"-ը` նշելով, որ այս պահին քննչական մարմինների համար օդանավի սառցակալման վարկածն առաջնային է:

Երեկ Մոսկվա-Օրսկ չվերթ իրականացնող օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, զոհվել են բոլոր 65 ուղևորները և ինքնաթիռի անձնակազմի բոլոր 6 անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG