Մատչելիության հղումներ

Բոգդանով. «Չի բացառվում, որ մարտին Աստանայում հանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները»


Միխայիլ Բոգդանով, արխիվ
Միխայիլ Բոգդանով, արխիվ

Չի բացառվում, որ մարտ ամսին Աստանայում կայանա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում: Այս մասին այսօր հայտարարել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խնդիրներով Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Սերգեյ Լավրովի, Մևլութ Չավուշօղլույի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպման ժամկետներն այժմ հստակեցվում են»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը: Բոգդանովի խոսքով՝ երեք նախարարներն արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը հանդիպմանը, որի օրակարգային գլխավոր հարցն է լինելու Սիրիայում ստեղծված կացությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG