Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Թուրքիան կընդլայնեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարը


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթեր, արխիվ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթեր, արխիվ

Անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը՝ համատեղ հայտարարության մեջ նշելով, որ քննարկում են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ընդլայնման ճանապարհները:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերի ու Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Իբրահիմ Քալընի հայտարարության մեջ ասված է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին և մտքեր են փոխանակվել ամերիկա-թուրքական հարաբերությունների մասին, որոնք բնութագրված են որպես «երկարատև դաշնակցային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG