Մատչելիության հղումներ

Հանրապետականի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այսօր հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական մի շարք ուժերի հետ: Մասնավորապես, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Արմեն Սարգսյանի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը, Սարգսյանը հանդիպել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչությանանդամների և Արամ Սարգսյանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության հետ:

Առաջիկայում նախատեսում է նաև հանդիպում արտախորհրդարանական մեկ այլ ուժի՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG