Մատչելիության հղումներ

Պուտինը հանձնարարել է հատուկ հանձնաժողով ստեղծել Ан-148 ինքնաթիռի կործանման հետաքննության համար


Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը հետաքննել Ан-148 ինքնաթիռի կործանման դեպքը:

«Նախագահը հանձնարարել է հատուկ հանձնաժողով ստեղծել ինքնաթիռի կործանման կապակցությամբ», - հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հունցել «օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտումը, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան» հոդվածով:

Այսօր ավելի վաղը Օրսկ քաղաք ուղևորվող Ан-148 ինքնաթիռը կործանվել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG